ՆՆարե Ոսկանյան

Արցախում թիկունքն ամուր է. ասել է ԱՀ պետնախարարը СоловьевLIVE հաղորդման ժամանակ

Արցախում թիկունքն ամուր է. ասել է ԱՀ պետնախարարը СоловьевLIVE հաղորդման ժամանակ

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը СоловьевLIVE հաղորդման ժամանակ անդրադարձել է Արցախում ծավալվող ռազմական գործողություններին և հումանիտար նպատակներով հայտարարված կրակի դադարեցմանը: 

«ՌԴ -ի գործուն մասնակցությամբ կրակի դադարեցման պայմանավորվածությունը կողմերին հնարավորություն է տալիս փրկելու հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր, այդ թվում Ադրբեջանում: Պատերազմական գործողությունների շարունակման դեպքում հարևան պետությունը կկանգնի հումանիտար աղետի առաջ: Արցախում թիկունքն ամուր է, պետական բոլոր գերատեսչություններն աշխատում են օպերատիվ ռեժիմում: Տասնյակ բնակավայրերում հակառակորդի կողմից իրականացված ինտենսիվ հրետակոծության վնասները գույքագրվում են և վերականգնողական աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- հայտարարել է պետնախարարը: Տեսանյութը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում