Եռյակն իր դիրքորոշումն է հայտնել կառավարության հետ երկխոսության վերաբերյալ

Եռյակն իր դիրքորոշումն է հայտնել կառավարության հետ երկխոսության վերաբերյալ

Քառօրյայի ավարտից հետո ԱԺ-ում ճեպազրույցների օր էր: Եռյակը ներկայացնող խմբակցություններն իրենց դիրքորոշումն են հայտնել կառավարության հետ երկխոսություն սկսելու և 12 կետերի շուրջ բանակցելու վերաբերյալ:

Հանրապետականն ընտրական օրենսգիրքը փոփոխելու՝ ոչ իշխանականների պահանջը համարել է աննպատակահարմար: ՕԵԿ-ը հայտարարել է, թե իր ծրագրերում եռյակին միանալու միտք չկա, իսկ Դաշնակցությունը, որն ակտիվորեն մասնակցել է երբեմնի քառյակի 12 պահանջների մշակմանը, առանց միջամտելու հետևելու է իշխող կուսակցության և եռյակի հնարավոր բանակցային զարգացումներին:

Եռյակի մի  թևը, սակայն, բացառում է որևէ բանակցություն գործող իշխանության հետ: ՀԱկ ներկայացուցիչը հայտարարել է, թե չեն ներքաշվի որևէ բանակցության մեջ:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բրիֆինգների ժամանակ անդրադարձել է ադրբեջանական հերթական ագրեսիային, որի զոհը դարձան ՊԲ երեք սպաները: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ շարունակելու է սադրանքների լեզվով խոսել:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում