Այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը, որն այսօր էլ շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին. Հարությունյան

ՎՎարդան Հովսեփյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարմանը:

Նրա խոսքով՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելի ղեկավարությունը ոչ միայն տեղյակ էր, որ Արցախի դեմ օգտագործվում է իրենց ուղարկած զենքը, այլև դրանք կիրառում էին իրենց մասնագետները:

«Եթե Իսրայելի իշխանությունն ասի, որ տեղյակ չէ, դա հերթական ծաղրանքն է մարդկության նկատմամբ: Իհարկե, տեղյակ են և շարունակում են այսօր էլ մատակարարել: Եվ այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն: Աշխարհում փողն է տիրում, և Իսրայելի իշխանության քայլերը դրա ապացույցն են, որ փողի համար ոտնահարվում են մարդկային արժեքները: Տեղյակ են ոչ միայն Իսրայելի, այլև բոլոր իշխանությունները և շարունակում են զենք մատակարարել Ադրբեջանին»,- ընդգծեց ԱՀ նախագահը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում