ՆՆարե Թադևոսյան

Պատերազմ է, որը մենք չենք սկսել, բայց որը պիտի հաղթենք. Թունյան

Պատերազմ է, որը մենք չենք սկսել, բայց որը պիտի հաղթենք. Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի էջում գրել է. 

 
«Ադրբեջանը խախտեց հրադադարը դրա հաստատումից ընդամենը 5 րոպե անց։

Հայաստանում և Արցախում որևէ մեկը հավատո՞ւմ էր, որ սրանք իրենց խոսքի տերը կլինեն։ Ո՛Չ։

 

Հայկական զինուժը իր զգոնությունը թուլացնելո՞ւ էր այսօր ժամը 12:00-ից հետո։ Իհարկե Ո՛Չ։

 

Ռուսաստանը և այլ գերտերություններ հստակ տեղեկատվություն ունե՞ն՝ ով է խախտել հրադադարը։ ԱՅՈ՛։

 

Սա Ադրբեջանի և իր ավագ եղբոր կողմից արհամարհական վերաբերմո՞ւնք է Ռուսաստանի և մյուսների նկատմամբ։ ԱՅՈ՛։

 

Թե ի՛նչ կանեն այս պետությունները՝ իրենց որոշելիքն է։

 

Մեր անելիքը հստակ է՝ շարունակել հակաահաբեկչական պատերազմը և այնպես ծնկի բերել թշնամուն, որ հրադադար աղերսեն։

 

Կարո՞ղ ենք։ ԱՆԿԱՍԿԱ՛Ծ։

 

Դրա համար սառնասիրտ, առանց չափից դուրս ոգևորվելու կամ վհատվելու, առանց հոգնելու, խելացի, մտածված, միասնաբար, ամեն մեկս մեր կարողացածի չափով պիտի պայքարենք։

 

Լույսի պես տղերք են զոհվել ու զոհվում, գիտեմ՝ ծանր է։ Գիտեմ, էդ տղերքի ծնողներին էսպիսի գրառումներով չես մխիթարի։ Ամեն հոգեհանգստի մասնակցելուց հետո, անկախ ինձնից, իրենց աչքերով եմ նայում էս սոցցանցային աժիոտաժին...

 

Բայց ունենք, ինչ ունենք։ Պատերազմ է, որը մենք չենք սկսել, բայց որը պիտի հաղթենք՝ առաջին հերթին հանուն հենց էդ տղերքի։ Այլընտրանք պարզապես չկա։

 

Մեկը՝ կռվելով, մյուսը՝ գումարով, երրորդը՝ իր կապերով, չորրորդը՝ իր գիտելիքներով ու փորձով, հինգերորդը՝ իր ծառայություններով... Միասին, իրար մեջքի կանգնած՝

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում