ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը ադրբեջանական վերջին սադրանքին

ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը ադրբեջանական վերջին սադրանքին

Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելու փաստով շարունակվում են միջազգային արձագանքները:

Միջազգային հանրությունը հիմնականում միանում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանի քայլը կարող է ապակայունացնել դրությունը տարածաշրջանում:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունում նախօրեին կայացած ասուլիսին Հայաստանի Առաջին ալիքի և Ամերիկայի ձայնի թղթակիցները մի քանի հարցադրումներ են հնչեցրել օրերս խփված ուղղաթիռի առիթով:

Պետքարտուղարության խոսնակ  Ջեն Պսակին մասնավորապես նշել է. «Տեղեկացել ենք զեկույցներին և ցավում ենք շփման գծում երեկ ուղղաթիռի խոցման հետևանքով մարդկային կորուստների համար: Մեր ցավակցություններն ենք հայտնում նաև զոհվածների հարազատներին: Այս միջադեպը կրկին հիշեցնում է, որ պետք է կրկնապատկենք ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև լարվածության թուլացման եւ հրադադարի հարգման ուղղությամբ»:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում