ԱԱրման Գալոյան

Նախագահը ստորագրել է ԱԺ արտահերթ նիստում ընդունված օրենքները

Նախագահը ստորագրել է ԱԺ արտահերթ նիստում ընդունված օրենքները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:

Հիշեցնենք՝ ԱԺ երեկվա արտահերթ նիստում ընդունվեցին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունները, ըստ որոնց նախատեսված է ամբողջականացնել և հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը:

Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է, որ կամավորագրված և զինվորական ծառայության կանչված քաղաքացիները կպահպանեն իրենց աշխատատեղը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում