ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան երկու հարյուր ահաբեկիչներին փոխանակել է մարդու իրավունքների պաշտպանի հետ

Ֆրանսիան երկու հարյուր ահաբեկիչներին փոխանակել է մարդու իրավունքների պաշտպանի հետ

Ֆրանսիայի իշխանությունները Մալիում գերությունից ազատել են հայտնի իրավապաշտպան Սոֆի Պետրոնինին: Այս մասին Twitter-ում հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը: Ռոյթերս գործակալությունը հայտնում է, որ փոխարենը առևանգողների պահանջով Մալիի բանտերից ազատ է արձակվել ավելի քան երկու հարյուր ահաբեկիչ:

Պետրոնինը գերության մեջ էր 2016 թվականից և որոշ ժամանակ եղել է մալիական խմբավորումների վերջին ֆրանսիացի գերին: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն անձամբ է 75-ամյա իրավապաշտպանին դիմավորել օդանավակայանում:

2012 թվականից Մալիում իրավիճակն անկայուն է: Տուարեգ ապստամբներն ու մի քանի իսլամիստական ​​խմբավորումներ գրավեցին երկրի հյուսիսը՝ ստեղծելով ինքնահռչակ Ազավադի անկախ պետությունը: 2013-ին Ֆրանսիան զորք ուղարկեց Մալի՝ տարածքը վերադարձնելով աֆրիկյան հանրապետության կենտրոնական իշխանություններին: Այդ ժամանակից ի վեր իսլամիստները օգտագործում են էթնիկական հակասությունները զինյալներ հավաքագրելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում