ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում կանխել են նահանգապետի առևանգումն ու «քաղաքացիական պատերազմը»

ԱՄՆ-ում կանխել են նահանգապետի առևանգումն ու «քաղաքացիական պատերազմը»

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձախողել է Միչիգանի նահանգապետ Գրեթչեն Ուիթմերին առևանգելու փորձը: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Wolverine Watchmen զինված խմբավորման դեմ՝ հայտնում է The Hill-ը:

Նահանգի ​​գլխավոր դատախազ Դանա Նեսելը պնդում է, որ խումբը նաև փորձել է պարզել ոստիկանության աշխատակիցների հասցեները և կազմակերպել հարձակում տեղական օրենսդիր մարմնի վրա: Նրանց վերջնական նպատակը, ըստ պաշտոնյաների, «հասարակության փլուզմանը հանգեցնող քաղաքացիական պատերազմ հրահրելն էր»:

Ընդհանուր առմամբ, հետաքննվում է կազմակերպության 13 անդամ: Նեսելը նրանց նկարագրել է որպես «ծայրահեղականներ», որոնք փորձում էին համալրել իրենց շարքերը՝ «օգտվելով ԱՄՆ-ում սկսված քաղաքացիական անկարգություններից»: Դատական փաստաթղթերի համաձայն՝ ծայրահեղականները մտադիր էին իրենց ծրագրերն ավարտին հասցնել մինչև նոյեմբերի ընտրությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում