ԱԱրման Գալոյան

Միշուստինն ընդգծել է Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը

Միշուստինն ընդգծել է Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում անդրադարձել է Ղարաբաղում ռազմական գործողություններին՝ շեշտելով դրանք անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:

«Ցանկանում եմ ցավակցություն հայտնել այս օրերին բոլոր զոհերի և տուժածների հարազատներին և մտերիմներին: Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում: Եվ, իհարկե, կարևոր է ապահովել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ»,- ելույթի սկզբում ասել է Միշուստինը:

Նա խոսել է նաև եվրասիական ինտեգրացիոն շուկաների ընդլայնման մասին՝ նշելով, որ այժմ անսովոր ժամանակներ են՝ կորոնավիրուսի պատճառով համաշխարհային տնտեսական ճգնաժամ, Բելառուսում ներքաղաքական սրված իրավիճակ, Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրում և Ղրղզստանում դրամատիկ իրադարձություններ են: «Այս իրավիճակում անհրաժեշտ է ամրապնդել մեր միասնականությունը և միասնական ջանքերով գտնել այս ոչ պարզ հարցերի պատասխանները»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում