ԿԿարմեն Ղուկասյան

Տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Հոկտեմբերի 8-ի գիշերը 9-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանի և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հեռախոսազրույցը։
 
ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 8-ին ունեցած իր զրույցների, ՌԴ նախագահի` Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների անցկացման առաջարկության մասին։
 
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների օրակարգի, ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերի շուրջ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում