Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ՄՄարիամ Մխիթարյան

Առևտրի համաշխարհային կազմակերպությունն առաջին անգամ կին կղեկավարի

Առևտրի համաշխարհային կազմակերպությունն առաջին անգամ կին կղեկավարի

Պատմության մեջ առաջին անգամ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն կին կընտրվի՝ տեղեկացնում է DW-ն:

Սպասվում է ընտրությունների երրորդ՝ վերջին փուլը, որին կմասնակցեն Նիգերիայի ֆինանսների նախկին նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալան և Հարավային Կորեայի առևտրի նախարար Յու Մյունգ-Հին: Նրանցից մեկը կդառնա ԱՀԿ-ի յոթերորդ գլխավոր տնօրենը և այս պաշտոնում կփոխարինի Ռոբերտ Ազեվեդուին: Մայիսի 14-ին նա հայտարարեց այդ պաշտոնից իր հրաժարականի մասին՝ որոշումը բացատրելով «անձնական և ընտանեկան հանգամանքներով»: Օգոստոսի 31-ին Ազեվեդուն լքեց պաշտոնը, թեև նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր մեկ տարի անց:

Իր գոյության 25 տարվա ընթացքում ԱՀԿ-ն բախվել է ամենալուրջ ճգնաժամին: Երկու տարի շարունակ ԱՄՆ-ը խոչընդոտում է կազմակերպության մշտական ​​վերաքննիչ մարմնում՝ ԱՀԿ արբիտրաժային դատարանում, դատավորներ նշանակելու ընթացակարգին: Դատարանի աշխատանքը փաստացի արգելափակված է 2019-ի դեկտեմբերից: Որպես միջանկյալ միջոցառում՝ ԵՄ-ն կազմակերպության մյուս 15 անդամի հետ համաձայնեցրել է ստեղծել վեճերի կարգավորման ժամանակավոր մեխանիզմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում