Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է երկրում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման և նախորդ կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ գործադիր իշխանության օրինական ղեկավարների հաստատումից հետո պատրաստ է հեռանալ պետության ղեկավարի պաշտոնից, գրում է DW-ը:
Ղրղըզստանում քաղաքական ճգնաժամը սկսվեց հոկտեմբերի 4-ին: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները զանգվածային բողոքի ալիք առաջացրին, ցուցարարները ներխուժեցին խորհրդարանի շենք, բանտից ազատ արձակեցին նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Ավելի ուշ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց ընտրությունների արդյունքները:










