ՀՀ-ՌԴ օդային հաղորդակցության և մաքսային հարցերը կքննարկվեն ԵԱՏՄ նիստում

ԱԱրթուր Խաչատրյան

ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստը՝ չնայած ռազմական գործողություններին, կկայանա: Պատվիրակությունների անդամներն արդեն սկսել են ժամանել Երևան:

Մինչև նիստի մեկնարկը լրագրողների և հայաստանցի գործարարների հետ են հանդիպել էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը և կառույցի կոլեգիայի անդամները: Ինչո՞ւ Ռուսաստանը չի բացում օդային սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Երևանում համոզված են՝ Մոսկվայի որոշումը պայմանավորված է բացառապես առողջապահական նկատառումներով:

Գեղամ Վարդանյան (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ) - Ամեն ինչ պայմանավորված է այս պահի թվերով և վիճակագրությամբ: Գործում են որոշակի սահմանափակումներ, որոնք կապված են մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության արձանագրված նոր դեպքերի կամ 100 հազարին բաժին ընկնող հիվանդների թվի  հետ: Եթե այդ ցուցանիշները համապատասխանում են ներկայացված պահանջներին, Ռուսաստանը բացում է սահմանները:

Ավելի վաղ Մոսկվան վերականգնել էր կանոնավոր ավիափոխադրումները ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների հետ, բացառությամբ Հայաստանի: Վաղվա նիստի օրակարգում սա առաջին հարցն է: Փորձելու են սահմանել միասնական չափանիշներ՝ քաղաքացիների տեղաշարժը կազմակերպելու համար: Մինչև այդ կառույցում փորձել էին հասկանալ՝ ի՞նչ դժվարությունների են առնչվում հայ գործարարները արտահանման գործընթացը կազմակերպելիս: Իրավիճակն այս ուղղությամբ վերջին տարիներին զգալի բարելավվել է՝ նշում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Սակայն, որոշ խնդիրներ կան նաև այժմ և լուծում չեն ստանում: 

Այդ խնդիրները նույնպես քննարկելու են կառույցի կոլեգիայի անդամները: Բիզնեսի հետ հանդիպումը հենց այդ նպատակն ունի՝ գույքագրել ապրանքի ազատ տեղաշարժը խոչընդոտող բոլոր պատճառները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում