Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ՆՆարե Ոսկանյան

Մենք՝ խաղաղություն պարտադրողներս, համառ ենք ու ուժեղ միասին․ Հայրապետյան

Մենք՝ խաղաղություն պարտադրողներս, համառ ենք ու ուժեղ միասին․ Հայրապետյան
 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով.
 
«Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ արցախահայության ֆիզիկական անվտանգության երաշխիքը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է: Եթե միջազգային հանրությունը ցանկանում է բացառել Ադրբեջանի նոր ագրեսիան և ցեղասպանության փորձը, պետք է անվերապահ ճանաչի Արցախի անկախությունը:
 
Թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ռմբակոծելով բնակավայրերը, հարվածներ հասցնելով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն և փորձելով անցյալի հուշեր արթնացնել ու ահաբեկել մեզ բոլորիս՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը է՛լ ավելի է համախմբում մեզ և համառ դարձնում այս պայքարում: Ֆիզիկական և մշակութային ցեղասպանություն տեսած մեր ժողովուրդը թույլ չի տա դրա կրկնությունը, թույլ չի տա բռնանալ ապրելու իրավունքի նկատմամբ: Մենք՝ խաղաղություն պարտադրողներս, համառ ենք ու ուժեղ միասին: Վերջում նշեմ, որ ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին հաճախ է շրջանառում «մենք չենք պարտվում» թեզը, դրան ի պատասխան կարելի է հստակ ասել՝ նայեք ձեր ոչ վաղեմի անցյալին՝ միակ բանը, որ ձեզ մոտ լավ է ստացվում, պարտվելն է, քանի որ անազնիվ կռիվ եք տանում և սխալ ուղի եք ընտրում միշտ: Դե իսկ մենք մեր արդար պայքարում միասին #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ!»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում