ԼԼիլիթ Գասպարյան

Բելգիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել թագավոր Ֆիլիպին

Բելգիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել թագավոր Ֆիլիպին

Բելգիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի թագավոր Ֆիլիպին:

Արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում թագավոր Ֆիլիպը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Դեսպան Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել հայ-բելգիական համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում