ԿԿարմեն Ղուկասյան

Քվեբեկի ԱԺ-ն միաձայն դատապարտել է հայ բնակչության նկատմամբ իրականացվող բռնությունը

Քվեբեկի ԱԺ-ն միաձայն դատապարտել է հայ բնակչության նկատմամբ իրականացվող բռնությունը
Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն դատապարտում է խաղաղ հայ բնակչության նկատմամբ իրականացվող բռնությունը և իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին: Այս մասին տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանությունից:
 
«Քվեբեկի Ազգային ժողովը դատապարտում է հայ քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող բռնությունը և արտահայտում իր խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ուժգին առճակատման կապակցությամբ,
 
Կոչ է անում խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով և միանում է Դաշնային կառավարության, Մինսկի խմբի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և մի շարք երկրների ղեկավարների՝ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու, լարվածությունը թուլացնելու և կառուցողական բանակցությունները վերսկսելու հորդորներին,
 
Ափսոսանք է հայտնում հակամարտության ընթացքում հազարավոր քաղաքացիների կողմից իրենց տները հարկադրաբար լքելու հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, որը կարող է առավել սրվել COVID-19 համավարակի պատճառով,
 
Հայտնում է իր աջակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ հանդիսացող Հայաստանին,
 
Ճանաչում է հայ ժողովրդի խաղաղ և անվտանգ ապրելու իրավունքը՝ պահպանելով իր լեզուն, մշակույթն ու հավատքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում