ԱԱրման Գալոյան

Ժնևում ԼՂ-ում տիրող իրավիճակին նվիրված բանակցություններ կկայանան

Ժնևում ԼՂ-ում տիրող իրավիճակին նվիրված բանակցություններ կկայանան

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կկայանան Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին նվիրված բանակցություններ: Կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։

Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը սկսելու են նշված բանակցությունները՝ կողմերի միջև առանց նախապայմանների երկխոսություն սկսելու նպատակով:

Reuters-ի փոխանցմամբ՝ դիմելով Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին՝ Լե Դրիանը նաև նշել է, որ ժնևյան բանակցություններից հետո գալիք երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, դիվանագիտական խորհրդակցությունների ևս մեկ փուլ կկայանա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում