Սոցփաթեթից օգտվողները կուտակված գումարները կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամ

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ն 89 կողմ ձայնով ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝  այն քաղաքացիները, որոնք օգտվում են սոցիալական փաթեթից, հնարավորություն կունենան այդ գումարները փոխանցել հիմնադրամներին: 

«Հնարավոր չարաշահումներից խուսափելու համար Կառավարության որոշմամբ հստակ սահմանվելու են հիմնադրամների անունները: Արդեն մշակվել է այդ որոշման նախագիծը: Սահմանվել է, որ ներկայումս այս հիմնադրամը լինելու է Համահայկական հիմնադրամը»,- ասաց Սարգսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում