ՄՄարիամ Մխիթարյան

Հունաստանի արտգործնախարարությունը խիստ բողոք է հայտնել Ադրբեջանի դեսպանին

Հունաստանի արտգործնախարարությունը խիստ բողոք է հայտնել Ադրբեջանի դեսպանին

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի իր դեսպանին կանչել է Աթենք Բաքվի այն հայտարարություններից հետո, որում ասվում է, որ Հունաստանը հանդուրժում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակցելու համար ահաբեկչական գրոհայիններ հավաքագրելու փորձերը», հայտնում է armeniasputnik-ը:

«Ադրբեջանի կառավարության լիովին անհիմն և սադրիչ հայտարարություններից հետո, որոնց համաձայն հունական կառավարությունը իբր հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների, գրոհային-ահաբեկիչների հավաքագրման և Հունաստանի տարածքից Ադրբեջանի նկատմամբ կիբերհարձակումների հանդեպ: Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը խիստ բողոք է հայտնել Ադրբեջանի դեսպանին և արտգործնախարար Նիկոս Դենդիասի որոշմամբ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին կանչել են Աթենք խորհրդակցությունների համար », - ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում