ԼԼիլիթ Սեդրակյան

Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով երկրի կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով երկրի կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

Նիդեռլանդների խորհրդարանը հոկտեմբերի 6-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմն անմիջապես դադարեցնելու համար կոչ է արվում կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

 

«Խորհրդարանը, հարցի քննարկումից հետո, արձանագրելով՝

▪
Եվրոպայի սահմանին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը թեժանում է,

▪
ԵՄ-ն բանակցություններ է վարում գործընկերության ու համագործակցության ամրապնդման շուրջ,
▪
զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, աճող քանակը,
▪
Թուրքիան հրահրում է կռիվն ադրբեջանական կողմից, և նշելով, հատկապես, Բաքվի և Անկարայի ագրեսիվ հռետորաբանությունը, կոչ է անում կառավարությանը՝ առաջիկա ԵՄ գագաթնաժողովում պնդել, որ պետք է եզրակացություններում ներառել անհապաղ հրադադարի հաստատման անհրաժեշտությունը և կողմերի վերադարձը բանակցային սեղան՝ ԵԱՀԿ հովանու ներքո։

 

Կոչի շրջանակում Նիդեռլանդների խորհրդարանը դիմում է կառավարությանը՝ հստակ հասցեագրելու նպատակով ագրեսիայում ներգրավված պետություններին՝ հաշվի առնելով նախագահ Ալիևի նվաճողական հրապարակային հայտարարությունները։ Նրանք պնդում են, որ այս հարցում մեծագույն պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, և վերջինիս հարկավոր է վերջնագիր ներկայացնել։ Եթե հարկավոր է, ապա դա պետք է հետևանքներ ունենա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության առումով։ Նրանք կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը և բարի կամքից ելնելով բանակցել»։

 

Բանաձևի հեղինակը կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրտարական կուսակցության խոսնակ Մարթայն ֆան Հելֆերթն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում