ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանը պետություն չէ, այլ աշիրեթ է

Ադրբեջանը պետություն չէ, այլ աշիրեթ է

Քրդական ծագումով  թուրք գրող և լրագրող Լևենթ Գյուլթեքինը թուրքական Halk TV հեռուստաընկերության «Երկու հայացք, երկու մեկնաբանություն» հաղորդման եթերում վիճարկել է Ադրբեջանի՝ պետություն լինելու հանգամանքը: Լրագրողը պատասխանել է իր հռետորական հարցին՝ արդյոք Ադրբեջանը պետությո՞ւն է, թե՞ ոչ՝ գրում է Ermenihaber-ը:

«Ադրբեջանը պետություն չէ, աշիրեթ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, իրավունք չկա։ Այնտեղ ավտորիտար վարչակազմ է, ընտրություն չկա, փողի մեջ լող են տալիս։ Դեռ մինչև այսօր մի մարդավարի պետություն չեն ստեղծել»,- ասել է Գյուլթեքինը։

Ըստ լրագրողի՝ թուրքական իշխանությունները դեռևս չեն տեղափոխվել իրենց վաղմիջնադարյան քոչվորական հասարակարգից և շարունակում են զավթողական քաղաքականությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում