Խմբագրման ենթարկելով հարցազրույցի ընթացքում հնչած մտքերը՝ ԶԼՄ-ն տպավորություն է ստեղծել, թե վարչապետի խորհրդականը խոսքում ընդգծում է, որ հայկական կողմի հարվածներն ուղղված են Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը, ուսումնասիրելով ամբողջական տեսանյութը, հայտնում է, որ Վաղարշակ Հարությունյանի խոսքը խեղաթյուրված և ենթատեքստից կտրված է ներկայացվել։ Վերջինս, խոսելով հակառակորդի ձեռնարկած քայլերի և մարտավարության մասին, շեշտում է, որ ադրբեջանական (ոչ թե հայկական) կողմը թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ խուճապ առաջացնելու նպատակով։
Հարկ է կրկին հիշեցնել, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունները բազմիցս շեշտել են, որ չեն թիրախավորում խաղաղ բնակչությանը։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր հերթին հայտնել է, որ ադրբեջանական խաղաղ բնակչության թիրախավորումը բացառված է։
Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի սանձազերծած պատերազմում առաջին դեպքը չէ, որ հակառակորդը ՀՀ պաշտոնյաների խոսքը ենթարկում է կամայական խմբագրման։ Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, նմանօրինակ մոնտաժման էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերող տեսանյութը։










