ԼԼիլիթ Գասպարյան

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ, Արարատ Միրզոյանը ստորագրել է Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն:

«Հիմք ընդունելով  պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում