ԱԱրման Գալոյան

Կփոխհատուցվեն սահմանամերձ համայնքների բնակիչների գյուղտեխնիկայի և այգիների վնասները. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Կփոխհատուցվեն սահմանամերձ համայնքների բնակիչների գյուղտեխնիկայի և այգիների վնասները. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը 100 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ, ամրագրել նոր արտոնություններ:

Սահմանվել է, որ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով գյուղատնտեսական կենդանիներին, գյուղտեխնիկային, պտղատու այգիներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն՝ գյուղատնտեսության ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում