ԿԿարմեն Ղուկասյան

Amnesty International-ը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը

Amnesty International-ը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը

Amnesty International միջազգային կազմակերպությունը դատապարտում է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը:

Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Կազմակերպությունը նշում է, որ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է լինի գերակա խնդիր՝ նշելով, որ մտահոգիչ են այն տեղեկությունները, որ կասետային ռումբեր են կիրառվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի նկատմամբ, որոնց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են արձանագրվել:

Amnesty International-ը նշում է, որ քանի որ մարտական գործողությունները շարունակում են սրվել, քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, այլ ոչ թե դիտավորյալ հարձակման կամ վտանգի ենթարկվի։

«Կասետային ռումբերի կիրառումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, ուստի քաղաքացիական շրջանների վրա հարձակման համար դրանց կիրառումը հատկապես վտանգավոր է և կհանգեցնի միայն հետագա զոհերի ու վիրավորների»,- հայտարարել է Amnesty International-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

Amnesty International-ը կոչ է անում լիովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և քաղաքացիական բնակչությանը պաշտպանել ռազմական գործողությունների հետևանքներից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում