ՄՄարիամ Մխիթարյան

Խռովություններ Բիշքեկում ընտրություններից հետո

Խռովություններ Բիշքեկում ընտրություններից հետո

Ղրղըզստանում ցույցեր են սկսվել, որի մասնակիցները բողոքում են խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: Դրանք անցել են ոստիկանների հետ ընդհարումներով, որոնց ժամանակ տուժել է 16 քաղաքացի, այդ թվում՝ երկու ոստիկան՝ գրում է ՏԱՍՍ-ը:

Ցուցարարների մի խումբ փորձել է անցնել Սպիտակ տան ցանկապատերը, որտեղ գտնվում են երկրի նախագահի և կառավարության նստավայրերը: Ակցիայի մասնակիցները քարեր են նետել Սպիտակ տան ուղղությամբ: Ոստիկանությունը փորձել է ցրել ցուցարարներին՝ օգտագործելով լուսաձայնային նռնակներ:

Ղրղըզստանում անկարգությունները սկսվել են երկուշաբթի առավոտյան՝ հոկտեմբերի 5-ին, երկրում անցկացվող խորհրդարանական ընտրություններից հետո: Դրանց մասնակցող 12 կուսակցությունից 11-ը հրաժարվել են ճանաչել քվեարկության նախնական արդյունքները և ստորագրել են համապատասխան հայտարարություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում