ԱԱրման Գալոյան

Հակառակորդը հայտնվել է ծուղակում՝ թողնելով 200 զոհ. ՊՆ խոսնակ

Հակառակորդը հայտնվել է ծուղակում՝ թողնելով 200 զոհ. ՊՆ խոսնակ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը այսօր, ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։

Այնուհետև հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող՝ հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի՝ հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում