ԱԱրման Գալոյան

ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հեռախոսազրույց է ունեցել

ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հեռախոսազրույց է ունեցել

Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ  Սթիվեն Բիգանի հետ։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների շուրջ: 

Նախարար Մնացականյանը պետքարտուղարի տեղակալ Բիգանին համապարփակ տեղեկատվություն է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծման, դրա հետևանքով առաջացած մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ։ 

ԱԳ նախարարը Սթիվեն Բիգանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմանը և խստորեն դատապարտել այն։ 

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորել է կրակի շուտափույթ դադարեցումը և այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում