ԼԼիլիթ Սեդրակյան

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և, մասնավորապես, մտահոգություն հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:

Հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին համատեղ հայտարարության կարևորությունը:

Միաժամանակ, նախագահ Սարգսյանն իրավիճակի կարգավորման տեսանկյունից անհրաժեշտ է համարել ծավալվող գործողություններին Թուրքիայի մասնակցության անվերապահ դադարեցումը, այդ հարցում ընդգծել միջազգային հանրության կարևոր դերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում