ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում

ՆԱՏՕ-ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսում կոչ է արել հրադադարի ռեժիմ հաստատել Լեռնային Ղարաբաղում, քանի որ զոհերի թիվը աճել է Հարավային Կովկասի այդ տարածաշրջանի մարտերի ընթացքում, տեղեկացնում է Reuters-ը:

«Չափազանց կարևոր է, որ մենք շատ հստակ ուղերձ ուղարկենք բոլոր կողմերին, պահանջելով անհապաղ դադարեցնեն մարտերը: Մենք պետք է ջանք գործադրենք խաղաղ, բանակցային լուծում գտնելու համար», - ասել է Ստոլտենբերգը և խոսքն ավարտել. «Խնդիրը ռազմական լուծում չունի»:

Մարտերը սկսվել են սեպտեմբերի 27-ին և 1990-ականներից հետո,  երբ մոտ 30,000 մարդ զոհվեց, հասել են ամենավատ մակարդակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում