ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները գերլարված են

Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները գերլարված են

Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքները, հաղորդում է Reuters-ը:

Սաուդյան Արաբիան և Թուրքիան արդեն մի քանի տարի տարաձայնություններ ունեն արտաքին քաղաքականության և իսլամիստական խմբերի նկատմամբ վերաբերմունքի հարցում: 2018-ին սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը Սաուդյան Արաբիայի Ստամբուլի հյուպատոսությունում, կտրուկ սրեց լարվածությունը: Այս տարվա սկզբին երկու երկրներն արգելափակեցին միմյանց լրատվական որոշ կայքեր:

Բnյկnտի կոչը հնչել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Արաբական ծոցի որոշ երկրներ թիրшխшվnրnւմ են Թուրքիան ու վարում են տարածաշրջանը шպшկшյnւնшցնnղ քաղաքականություն:

«Պետք չէ մոռանալ, որ այդ երկրները երեկ գnյnւթյnւն չունեին և, հավանաբար, չեն լինի նաև վաղը: Այնուամենայնիվ, մենք Ալլահի թույլտվությամբ շարունակելու ենք հավերժ պահել մեր դրոշն այս տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:

Արձագանքելով Էրդողանի խոսքերին՝ Սաուդյան Արաբիայի Առևտրի պալատի ղեկավար Աջլան ալ-Աջլանը կոչ է արել բnյկnտել թուրքական ամեն ինչ: «Բnյկnտել թուրքական ամեն ինչ՝ լինի ներմուծում, ներդրումներ թե զբոսաշրջություն: Դա յուրաքանչյուր սաուդցի առևտրականի և սպառողի պարտականությունն է՝ ի պատասխան մեր երկրի և քաղաքացիների դեմ Թուրքիայի կառավարության շարունակական թշնամանքի»,- գրել է գործարար Աջլան ալ-Աջլանը Թվիթերի իր էջում:

Ըստ վերլուծաբանների՝ այս ​​հրահանգը խորապես կшզդի հազարավոր թուրք արտահանողների վրա, և սա այն դեպքում, երբ Թուրքիայի տնտեսությունը խnրտшկվnւմ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում