Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ՎՎարդուհի Բալյան

Ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավվածության բազմաթիվ ապացույցներ կան. ԱԳ նախարարի տեղակալ

Ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավվածության բազմաթիվ ապացույցներ կան. ԱԳ նախարարի տեղակալ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: 

Հարց - Ի՞նչ արձագանք եք դուք ակնկալում Ուկրաինայից։

Շավարշ Քոչարյան - Չեզոք: Ես հասկանում եմ, թե որքան զգայուն են նմանատիպ թեմաները Ուկրաինայի և նրա քաղաքացիների համար, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Ղարաբաղում տեղի ունեցածի հետ ցանկացած զուգահեռներն անտեղի են։

Մի փաստ կներկայացնեմ․ հետխորհրդային տարածաշրջանի միակ ինքնորոշված պետությունը Լեռնային Ղարաբաղն է։ Այն ինքնորոշվել է Խորհրդային Միության գոյության ժամանակահատվածում նույն հիմքով, ինչ Հայաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը։

Հարց - Հայաստանը հաղորդում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտին հարվածներ հասցնելու մասին։ Արդյոք տեղյա՞կ եք, թե ինչ տեսակի զենք են կիրառել, և կա՞ն արդյոք կորուստներ։ Եվ ի՞նչ է դա ենթակառուցվածքների դեպքում։

Շավարշ Քոչարյան - Գիտեք, հարցն այն չէ, թե ինչ տեսակի զենքից են կրակել, այլ այն, որ կրակել են, և ոչ միայն Ստեփանակերտի ուղղությամբ, այլև ամբողջ բնակելի տարածքների ուղղությամբ, ներառյալ՝ Հայաստանի բնակելի տարածքների ուղղությամբ։ Սրանք փաստեր են։ Իհարկե, երկու կողմից էլ զոհեր կան այդ ագրեսիայի հետևանքով։ Իհարկե, Ադրբեջանը կրում է անհամաչափ մեծ կորուստներ։ Սակայն բոլոր դեպքերում, այս ագրեսիան որևէ կերպ արդարացված չէ։ Առավել ևս, որ Ադրբեջանի թիկունքում առկա է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, իսկ առաջնագիծ նրանք ուղարկում են ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին։

Հարց - Դուք ապացույցներ ունե՞ք թուրքական ներգրավվածության վերաբերյալ։ Եթե այո, ապա ինչպիսի՞։

Շավարշ Քոչարյան - Բազմաթիվ ապացույցներ: Հենց միայն այն, որ F16 ինքնաթիռը, որը, մենք համոզված ենք, խոցել էր հայկական ինքնաթիռը, այն հենց հիմա և ոչ միայն այդ մեկը տեղակայված է Ադրբեջանում, և մասնակցում են այս մարտական գործողություններին թուրքական ԱԹՍ-ներ, հարվածային ԱԹՍ-ներ, որոնք կառավարվում են հենց թուրքական կողմից։

Հարց - Կցանկանայինք ձեզանից որքանով հնարավոր է շատ տեղեկանալ այլ երկրների դերակատարության մասին։ Մասնավորապես, Իսրայելի դեպքում, ինչու հետ կանչվեց դեսպանը։ Ի՞նչ դերակատարություն ունի Իսրայելը։ Ինչպե՞ս եք դուք այն գնահատում։

Շավարշ Քոչարյան - Հարցն այն է, որ Իսրայելից դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար։ Դա կապված է նրա հետ, որ մենք գիտակցում ենք, թե ինչ է բիզնեսը, երբ այսօրվա ագրեսորին վաճառում են զենքեր: Սակայն երբ այդ զինամթերքը ուղարկվում է մարտական գործողությունների ժամանակ, դա անընդունելի է։ Խոսքը դրա մասին է: Դա վերաբերում է ցանկացած պետության, ոչ միայն Իսրայելին, որը մարտական գործողությունների թեժ պահին մեր հակառակորդին զենք է մատակարարում, այն դեպքում, երբ այն իր յուրաքանչյուր հարձակման ժամանակ անընդհատ զենք է կորցնում։ Այսինքն՝ դա նշանակում է, որ ռազմական գործողությունների ձգձգում՝ հակառակ ՄԱԿ-ի ԱԽ խորհրդակցությունների ժամանակ արված կոչերին, հակառակ ԵԱՀԿ կողմից հնչած կոչին, և ամենակարևորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահները միանշանակ հայտարարեցին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում