ԱԱրման Գալոյան

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերին. Զելենսկի

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերին. Զելենսկի

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինան ռազմական օգնություն կցուցաբերի որևէ երկրի»,- ասել է  Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Կիևը հակամարտող կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, երկխոսության կոչ է անում ՝ հակամարտության ապաէսկալացման նպատակով:               

Հիշեցնենք՝ այսօր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, թե Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին:

Սակայն Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հերքել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցություն տրամադրելու մասին հայտարարություններն ու դրա հեղինակին խորհուրդ տվել դեղահաբեր ընդունել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում