Թուրքիան հիմարացնում է միջազգային հանրությանը. ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Թողեք ավարտեմ՝ թողեք ավարտեմ: Հայերը երբեք թույլ չեն ևս մեկ ցեղասպանություն:

Արմեն Սարգսյանի այս խոսքերը հնչել են՝ «Ալ Ջազիրայի» եթերում: Հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց»-ին ներկայացնելով ադրբեջանական վերջին ագրեսիան՝ Հայաստանի նախագահը հայտարարել է՝ Թուրքիան հիմարացնում է միջազգային հանրությանը: «Բայց Անկարան ժխտում է իր աջակցությունը Բաքվին»՝ Սարգսյանին նորից ընդհատել է հաղորդավար Հասան Ջամուլը:

Արմեն Սարգսյան - Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողություններում՝ իր վարձկաններով, իր F-16-ով ու անօդաչուներով:

Թուրքիան Արցախում փորձում է նույնն անել, ինչ Սիրիայի, Լիբիայի, Իրաքի դեպքում, իսկ դուք ասում եք՝ հնարավո՞ր է հիմա երկխոսություն սկսել՝ աշխարհին սթափվելու կոչ է արել Արմեն Սարգսյանը: Նշել, որ բանակցություններին հնարավոր կլինի վերադառնալ՝ հակամարտությունից Անկարային դուրս բերելուց հետո:
Ինչո՞ւ պետք է որոշ երկրներ իրավունք ունենան անկախանալ հանրաքվեի միջոցով, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ոչ. վերջին օրերի թեժ զարգացումների թեման Հայաստանի նախագահը բարձրաձայնել է նույնիսկ Կորոնավիրուսի վերաբերյալ ՄԱԿ-ի նախաձեռնած թինկ-թանկ հարթակում: Աշխարհը հիմա նույնը չէ, ինչ 75 տարի առաջ, երբ ձևավորվեց միջազգային ազգերի կազմակերպությունը՝ ասել է նախագահը:

Արմեն Սարգսյան - Այո, այս աշխարհը նոր է, այո, մենք չունենք ավելի լավ բան, քան ՄԱԿ-ն է, այո, կա մեր բոլոր խնդիրները կարգավորելու միայն մեկ ուղի: Դա երկխոսությունն է: Մենք պետք է շարունակենք երկխոսությունն այս նոր աշխարհում՝ նոր ձևերով, բայց Ղարաբաղի օրինակով ես տեսնում եմ, թե ժամանակակից աշխարհին, այնուամենայնիվ, որքան է պակասում երկխոսությունը:

Առցանց հարթակի լսարանին Արմեն Սարգսյանը փաստեր է ներկայացրել Ադրբեջանի ռազմական ագրեսիային Թուրքիայի աջակցության ու էթնիկ զտումների ձեռագրի մասին:

Արմեն Սարգսյան - Որպես հայ՝ Թուրքիային ամեն անգամ կռվում տեսնելով՝ մենք հիշում ենք 105 տարի առաջ Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը:

Քննարկմանը մասնակցող Գուտերեշի տեղակալն արձագանքել է. միջազգային հարթակում շարունակում է գերակա մնալ երկխոսությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում