ՄՄարիամ Մխիթարյան

Պատրուշևն ու Օ՛Բրայանը քննարկել են Ղարաբաղի հարցը

Պատրուշևն ու Օ՛Բրայանը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանի աշխատանքային հանդիպումը՝ հայտնում է РИА Новости-ն:

Միջուկային զենքի չտարածման և զենքի վերահսկման, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության բարելավման հարցերի հետ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Կողմերը ֆիքսել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դիրքորոշումները համընկնում են, և հաստատել են շատ արագ խաղաղ քաղաքական- դիվանագիտական ​​գործընթաց սկսելու անհրաժեշտությունը` խնդրի լուծման ուղիներ գտնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում