ՆՆարե Ոսկանյան

Արսեն Թորոսյանը Սիսիանում այցելել է զինվորական հոսպիտալ և բուժկենտրոն

Արսեն Թորոսյանը Սիսիանում այցելել է զինվորական հոսպիտալ և բուժկենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է այցելել վիրավորներին բուժօգնություն ցույց տվող կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

 

Արսեն Թորոսյանն այցելել է Սիսիանի զինվորական հոսպիտալ և Սիսիանի բժշկական կենտրոն` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բժշկական օգնության կազմակերպման հարցերին տեղում ծանոթանալու, խնդիրները պարզելու և լուծելու:

 

Նախարարը նաև զրուցել է վիրավոր զինվորների հետ, նրանց մաղթել առողջություն և շեշտել, որ հաղթելու ենք:

 

Միաժամանակ, հստակեցվել են վիրավորներին բուժօգնություն ցույց տվող կազմակերպությունների կարիքները, հատկապես` բժշկական սարքերի հագեցվածության առումով: Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ տեղում լուծվել են այդ հարցերը, և անհրաժեշտ սարքերը շուտափույթ կտրամադրվեն բժշկական կենտրոններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում