Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ գագաթնաժողովը կոչ է անում դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում

ԵՄ գագաթնաժողովը կոչ է անում դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում

ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներն անընդունելի են համարել մարդկային կորուստները և Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքները խաղաղ բնակչության համար: Բրյուսելը կոչ է արել Բաքվին և Երևանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ՝ ասված է հոկտեմբերի 2-ին հրապարակված հայտարարության մեջ, գրում է DW-ն:

Ադրբեջանը և Հայաստանը պետք է բանակցություններ սկսեն առանց նախապայմանների՝ կարծում են գագաթնաժողովի մասնակիցները: Բրյուսելն անընդունելի է համարել նաև արտաքին միջամտությունն իրավիճակին: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հայտարարել էր, թե ջիհադական ​​խմբավորումների զինյալները Թուրքիայի տարածքով Սիրիայից ներթափանցում են տարածաշրջան, Անկարային կոչ է արել պարզաբանել իրավիճակը:

Մինչ այժմ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն ուղղված բանակցային գործընթացը միջնորդում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որի մեջ մտնում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան: Համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ինքնահռչակ ԼեռնայինՂարաբաղի Հանրապետությունը չի համարում հակամարտության կողմ և հրաժարվում է բանակցել դրա հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում