ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնը մտադիր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիայի բացառմանը. Ermenihaber

Մակրոնը մտադիր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիայի բացառմանը. Ermenihaber

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում կներկայացնի ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիայի բացառման հարցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի անդամ Չառլի Վայմերսը՝ Ղարաբաղի հարցով ԵՄ փակ հանդիպումից:

«Մակրոնը հաստատեց, որ Ֆրանսիան ապացույցներ ունի, որ Թուրքիան օգնել է իսլամիստներին Սիրիայից տեղափոխվել Ադրբեջան: Նա մտադիր է ԵՄ-ին հարցնել` արդյոք Եվրամիությունը դատապարտո՞ւմ է Թուրքիայի միջամտությունը հակամարտությանը, և քննարկո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային դուրս թողնելու հնարավորությունը»,- ասել է Վայմերսը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Ֆրանսիային հասանելի ճշգրիտ տեղեկատվության համաձայն՝ Ղարաբաղյան մարտերին մասնակցող սիրիացի գրոհայինները ժամանել են Թուրքիայից: «Սա շատ լուրջ է, և մենք այն կքննարկենք ԵՄ գագաթնաժողովում»,- ասել է Մակրոնը:

Հայկական կողմի մոտավոր գնահատականներով՝ Արցախում շուրջ 4 հազար սիրիացի զինյալներ կռվում են Ադրբեջանի կողմից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահության ձևաչափով: Պաշտոնական Անկարան մի քանի անգամ ցանկություն է հայտնել անմիջականորեն ներգրավվել բանակցային գործընթացում, բայց Հայաստանի իշխանությունները կտրականապես դեմ են արտահայտվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում