Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ԼԼիլիթ Գասպարյան

Կողմերին կոչ եմ անում դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները․ Միյատովիչ

Կողմերին կոչ եմ անում դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները․ Միյատովիչ

«Խորապես ցավում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման համար, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել»,- հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը:

«Ես հիշեցնում եմ երկու պետություններին կյանքի իրավունքը պաշտպանելու և մարդկանց խոշտանգումներից պաշտպանելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորության մասին: Հակամարտության սրումը լուրջ վտանգ է ներկայացնում այդ իրավունքների համար:

Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ հակամարտության գոտուց ռեպորտաժ պատրաստելիս օգտագործել լրագրողական էթիկայի և արհեստավարժության բարձր չափանիշներ: 

Ըստ ճգնաժամի պայմաններում խոսքի և տեղեկատվության ազատությունը պաշտպանելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ուղեցույցների՝ երկու երկրների իշխանությունները պետք է լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ տան մուտք գործել ճգնաժամային տարածքներ և համոզվեն, որ նրանք անվտանգ են: 

Երկու կողմին կոչ եմ անում դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում