Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Նախարարությունից հայտնում են՝ անհրաժեշտ են միայն իրենց կողմից մատնանշված ապրանքներն ու ապրանքատեսակները:
«Այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։
Աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար խնդրում ենք հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հորդորներին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:










