ԼԼիլիթ Սեդրակյան

Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթույլատրելիությունը

Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթույլատրելիությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ:

Զրույցի առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ կողմերն ունեցել են հանգամանալից քննարկում:

Վարչապետ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վրա և վերստին ընդգծել ռազմական գործողություններում այդ երկրի ներգրավվածության անթույլատրելիությունը:

Նախագահ Միշելը կարևորել է հրադադարի շուտափույթ հաստատումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսումը: Որպես խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտ պայման՝ վարչապետ Փաշինյանը նշել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը և Թուրքիայի ներգրավվածության իսպառ բացառումը տարածաշրջանում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում