ԱԱրման Գալոյան

Լավրովն ու Բորելը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Լավրովն ու Բորելը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 30-ին ԵՄ կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի միջև. տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է կրակի անհապաղ և ամբողջական դադարեցման, կողմերի և այլ երկրների կողմից առավելագույն զսպվածության դրսևորման անհրաժեշտությունը:

Աջակցություն է հայտնվել սեպտեմբերի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հատուկ հայտարարությանը` հակամարտող կողմերին կոչ անելով դադարեցնել հետագա էսկալացիան:

Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստերում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում