ՎՎարդան Հովսեփյան

Հայրապետյանը Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Հայրապետյանը Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Այսօր Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի նորանշանակ ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի հետ։

Շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Հայրապետյանը մանրամասն ներկայացրել է շփման գծի ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը խոսել է նաև Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման վերաբերյալ՝ ուշադրություն հրավիրելով ռազմական գործողություններում Ադրբեջանի զինված ուժերում, ըստ Հայաստանի ունեցած տեղեկությունների, հենց Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների

ներգրավման հանգամանքի վրա։

Պարոն Ֆարշադանին մտահոգություն է հայտնել լարված իրավիճակի և ռազմական գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով Իրանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և միջնորդ հանդիսանալու բանակցությունների վերսկսման համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում