ՄՄերի Եգորյան

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ

Քիչ առաջ Ազգային ժողովում հանդիպել եմ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

 

Հանդիպմանը ներկայացրել եմ վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի ուղղություններով իրականացվող ագրեսիան՝ անդրադարձ կատարելով նաև այն փաստին, որ հակառակորդը ռազմական գործողություններում ներգրավել է նաև վարձկան ահաբեկիչների:

 

Դեսպան Զոհուրին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի շուրջ՝ հույս հայտնելով, որ խնդիրը կհանգուցալուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, և այս կապակցությամբ փոխանցել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին:

 

Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել վերջին օրերին ծավալված իրադարձությունների մի շարք հանգամանքների վերաբերյալ:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում