ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում սպառնում են երկրի արտաքին քաղաքականությունը քննադատողներին

Թուրքիայում սպառնում են երկրի արտաքին քաղաքականությունը քննադատողներին

Ermenihaber-ի տեղեկությամբ` քննադատության է ենթարկվել նաև թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրը: Նա արձագանքել է թուրքական Show TV հեռուստաալիքի լուրերի թողարկման հաղորդավարուհու գռեհիկ մեկնաբանությանը, որն արվել էր ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին։

Դենիզ Չաքըրը քննադատել է Էջե Ուներին տգեղ պահվածքի համար և իր զարմանքը հայտնել, թե ինչպես է նման անձնավորությունը լուրերի գլխավոր թողարկում վարում։

Twitter-ի որոշ թուրք օգտատերեր կոշտ արձագանք են տվել դերասանուհու խոսքերին՝ սպառնալով նրան Հայաստան վտարել, եթե իր համար այդքան դժվար է Քիմի մասին նման խոսքեր լսելը։

Ավելի վաղ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Բյուլենթ Թուրանն էլ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանն էր մեղադրել  «հայկական կուսակցություն» լինելու համար՝ նկատի ունենալով կուսակցական Ունալ Չեվիքոզի՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի քաղաքականությունը քննադատող հայտարարությունները։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում