Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ՎՎարդան Հովսեփյան

Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են ռազմաճակատում․ ՀՀ վարչապետ

Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են ռազմաճակատում․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «60 րոպե» հաղորդման շրջանակում խոսել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործությունների մասին։ 

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը և չի կարողացել հաջողության հասնել ռազմաճակատում: Նա հույս է հայտնել, որ այս իրավիճակի արդյունքում Ադրբեջանը կհասկանա, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ 

Անդրադառնալով բանակցային գործաընթացին՝ վարչապետը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: 

«Բարդ է խոսել բանակցությունների մասին, երբ ռազմական գործողություններ են ընթանում: Առաջին հերթին պետք է դադարեցնել բռնությունը: Ադրբեջանը պետք է ընդունի, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, պարտադրի, որ Թուրքիան դուրս գա ընդհանրապես այս տարածաշրջանից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում