Նախագահը դիտել է Արցախում ընթացող «Միասնություն-2014» զորավարժությունները

Նախագահը դիտել է Արցախում ընթացող «Միասնություն-2014»  զորավարժությունները

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է Արցախի Հանրապետության կենտրոնական հատվածում անցնող զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:

Հայկական երկու Հանրապետությունների նախագահները մասնակցել են նաև ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը, ծանոթացել զինծառայողների առօրյային, սոցիալ-կենցաղային պայմաններին, այնուհետև այցելել պաշտպանության բանակի հրամանատարական կետ:

Մինչ այդ Նախագահ Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարան, դիտել մարտավարական զորավարժությունը և խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:

Տեսանյութը՝ շուտով

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում