ԱԱննա Ավետիսյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, այդ թվում նաև՝ Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու միտումների և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Արցախի պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ զինված ուժերը երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Արմեն Գրիգորյանը նշել է նաև տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ  և զարգացումներով՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում