ՄՄարիա Գաբրիելյան

Ադրբեջանական սոցցանցերում խուճապ է. հրապարակում են իրենց զոհերի լուսանկարները

Ադրբեջանական սոցցանցերում խուճապ է. հրապարակում են իրենց զոհերի լուսանկարները

Ադրբեջանում արդեն երեք օր իրականացվում է տեղեկատվական բլոկադա՝ սեփական հանրությանը մոլորության մեջ գցելով պատերազմի մասին տեղեկությունների առումով:

Անջատվեցին Facebook-ը, WhatsApp-ը, Viber-ը, Youtube-ը և էլի շատ սոցիալական հարթակներ: Արդեն օրվա կեսին մարդիկ կարողացան գտնել արգելափակումները շրջանցելու տարբերակներ ու միմյանց փոխանցել տեղեկություններ, իրական տեղեկություն՝ ռազմական գործողությունների իրական պատկերը և ադրբեջանցի զոհերի տվյալները:

  • «Իրավիճակը կրկին լարված է Թարթառի շրջանում: Հայկական բանակն ավերում է մեր դիրքերը»:
  • «Էլմիր Մամեդով Արզու օղլուն՝ Սալյանի շրջանից, 21 տարեկան, զոհվել է այսօրվա մարտում»:
  • «Աթաև Նիջաթ Հաբիլ օղլու: Զոհվել է Քարվաճառում»:
  • «Լեյտենանտ Թեբրիզ Ռասուլզադեն զոհվել է այսօր: Յուրաքանչյուր զոհ խորացնում է մեր ցավը»:
  • «Ծանր մարտում զոհվել է Սաֆարալիև Ռաշադ Ֆերման օղլուն: Ծնվել է 2001 թվականին»:
  • «Այսօր հայրենի գյուղ տարան Հուսեյն Վահիմ օղլու Հասանովի դին: Պատգամավորների զավակներից դեռ լուր չկա: Հայրենիքի պատիվը միայն աղքատները պետք է պահեն»:

Սա ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվող քննարկումների փոքր մասն է: Սեպտեմբերի 28-ի առավոտից ադրբեջանական սոցիալական ցանցերում խուճապը ավելի խորացավ, երբ տեղեկություններ տարածվեցին գիշերվա մարտերի մասին: Կրած կորուստների մասին ադրբեջանական իշխանության լռության ֆոնին տեղի հանրությունը լուսանկարներ է հրապարակում՝ ներկայացնելով բազմաթիվ սպանվածների:

  • «Երեկ ծանր մարտում զոհվել է փոխգնդապետ Մեհման Միրազիզ Օղլու Շիրվանովը: Նա ազգությամբ թալիշ էր»:
  • «Լեյտենանտ Զաուր Հուսեյնովը թալիշ է, զորակոչվել է Հիշքեդերե գյուղից»:
  • «Սպա Կազիմով Էմին Ֆերման օղլուն զոհվել է սեպտեմբերի 27-ի գիշերը, Մռավ լեռան կռվի ժամանակ»:
  • «Քուրադաև Օմար Շամիլը 18 տարեկան է, ազգությամբ՝ ավար: Զորակոչվել է Կաբախչոլ գյուղից»:
  • «Խուդաև Յաշար Ալի օղլու, զորակոչվել է Ղուբայի շրջանից, թաթ է»:

Նկատում եք, որ սպանված ադրբեջանցիների թվում շատ են ոչ թյուրքական ծագում ունեցող զինծառայողներ՝ թալիշներ, թաթեր, ավարներ: Այս էթնիկ խմբերի ներկայացուցիչները Ադրբեջանի տարբեր բնակավայրերում բողոքի փոքր ցույցեր են անում՝ դժգոհելով, թե սա իրենց կռիվը չէ, չեն ուզում, որ իրենց զավակները զոհվեն թուրքերի համար: Հասարակական դժգոհությունն ու ժամառժամ ավելացող կորուստների մասին տեղեկությունները խուճապի են մատնում Ադրբեջանի բնակիչներին:

Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում