Կանադան և Միացյալ Թագավորությունը համատեղ հայտարարություն են հրապարակել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու պետությունների կառավարությունների պաշտոնական կայքերում զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ Կանադան և Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններով: «Բնակավայրերի ռմբակոծման և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը խորապես մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարի համաձայնագիրը և պաշտպանել խաղաղ բնակիչներին:










